«ՈՒկրաինայի անվտանգության ծառայությունը պատրաստվում է օգտագործել Ռուսաստանի և Ադրբեջանի միջև առկա հակասությունները՝ ազգային հողի վրա ատելություն բորբոքելու համար։ Նախատեսվում է ներգրավել Ռուսաստանից վճարովի դասալիքների դիվերսիոն գործողությունները»,- ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։               
 

Տրամաբանական էր, որ Վարդավառի հոգևոր խորհուրդը ներկայացնող գրառումս պետք է նիկոլական ուղղորդված հարձակման թիրախ դառնար

Տրամաբանական էր, որ Վարդավառի հոգևոր խորհուրդը ներկայացնող գրառումս պետք է նիկոլական ուղղորդված հարձակման թիրախ դառնար
29.07.2025 | 11:17

Ակնհայտ է, որ նիկոլիզմը կամաց-կամաց ձեռք է բերում ոչ թե քրիստոնեական աղանդի, այլ բոլորովին նոր կրոնի հատկանիշներ։

Վարդավառի մասին գերագույն դավաճանի գրառումը հենց դրա մասին էր։

Այդ նոր կրոնը միայն մի բանի մասին է՝ կերե՛ք, խմե՛ք, քե՛ֆ արեք, վայելե՛ք կյանքը։ Էսքան բան։

Այս առումով, շատ տրամաբանական էր, որ Վարդավառի հոգևոր խորհուրդը ներկայացնող գրառումս պետք է նիկոլական ուղղորդված հարձակման թիրախ դառնար (հղումը՝ Հ.Գ.3-ում)։

Ընդ որում, գրառումս թիրախավորելու գլխավոր փաստարկը … այս պահին իմ Եգիպտոսում գտնվելն է։ Անգամ ինքնաթիռիս ռեյսի համարն են գրել, ժամով-րոպեով։

Իբր թե բացահայտում են արել, էլի։

Էլ չեն ասում, որ մի քանի գրառում եմ այստեղից արել, պատմել եմ Ղպտի եկեղեցի իմ շատ հետաքրքիր այցի մասին։

Մի խոսքով, լրիվ էն սքեթչն ա, որ սոլֆեջոյի քննության ժամանակ «խիստ բանիմաց» ուսանողը փոխանակ նոտան գուշակի՝ դաշնակահարին ասում ա՝ «Դու՛ էիր»…

Ռուբեն ՄԵԼԻՔՅԱՆ

Հ.Գ.1

Ինչ էլ անեք՝ չեք կարող խզել Վարդավառի կապը մեր ազգային ու քրիստոնեական ակունքի հետ։

Մի պարզ փաստ ասեմ. գիտե՞ք ինչու է այս տարի Վարդավառը տոնվել հենց հուլիսի 27–ին, այլ ոչ թե մեկ այլ օր։ Որովհետև այդպես է որոշել մեր Եկեղեցին։

Ընդ որում, դրա համար կա մի պարզ կանոն. Վարդավառի օրը միշտ ընկնում է Սուրբ Զատիկից ուղիղ 98 օր՝ 14 շաբաթ, հետո:

Իսկ Սուրբ Զատիկի օրը որոշում է միայն ու միայն մեր Եկեղեցին՝ դեռ 1500 տարի առաջ ստեղծված բանաձևով։

Հ.Գ.2

Նոր կրոնների ճակատագիրը հանճարեղ պարզությամբ նկարագրված է Գործք Առաքելոցի 5-րդ գլխում (34-39): Կարդացե՛ք ու մտածե՛ք։

Հ.Գ.3

https://www.facebook.com/rubenmelikian/posts/pfbid0hxNstMWBZSqmmUphzC4CvKEP2BrCmRzqM3Qt9bjH3FiKYd3RvbLVomposFtp42kol

Դիտվել է՝ 617

Մեկնաբանություններ